Քաղաքական

«Ասեք ճշմարտությունը, վերջապես, մի օր». Ջուլհակյանը՝ Մինասյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Մինասյանն ուզում է կեղծել պատմությունը, քանի որ այն, ինչ եղել է, ձեռնտու չէ քաղաքական գործչի հեղինակության համար». «Մարտի 1»-ի մասին «Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին անդրադարձավ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Ասեք ճշմարտությունը, վերջապես, մի օր»,- ասաց նա՝ ներկայացնելով 2008թ. մարտի 1-ի դեպքերը և մեջբերելով մի շարք միջազգային զեկույցներից հատվածներ։ 

«ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 2008թ․ մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողության հիմնական կամ միակ նպատակը Ազատության հրապարակում հավաքվածներին ցրելն էր, և այնտեղ տեղի ունեցած ցանկացած բախում պայմանավորված է եղել հավաքը դադարեցնելու մասով ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներով։ Դատարանն արձանագրել է, որ դիմումատուն (Նիկոլ Փաշինյանը) պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, ոչ թե կոնկրետ պատժելի արարք կատարելու համար»,- նշեց Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ն այս նախադասությամբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է քաղբանտարկյալ։