«Մեր մասին ստեր եք տարածել, հիմա 7 տարի է՝ իշխանության եք, բնական է՝ մարդիկ պետք է հարցնեն՝ ինչ եղավ». ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«4 մլրդ, բանկեր, օդանավակայաններ, հանքեր, «Սպայկա», հիվանդանոց․․․ ինչ սուտ ասես՝ տարածվել է, ես չգիտեմ, որ նորանկախ պատմության շրջանում ավելի շատ սուտ ու կեղծիք ու դեմոնիզացիա ինչ-որ մեկի հանդեպ ավելի իրականացված լինի, քան՝ մեր հանդեպ։ Ու դուք եք դա տարածում»,- նշեց նա։
Քոչարյանը նաև անդրադարձավ ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանին.
«Նիկոլ Փաշինյանը, մեր ընդդիմադիր գործընկերներին նայելով, ասում է՝ համբալներ։ Հաջորդ օրը գնաց Մոսկվ։ Ինձ հետաքրքիր է՝ դուք, ինքը նայե՞լ եք էդ տեսանյութերը»,- ասաց նա՝ վիրավորական արտահայտություններ անելով։
Նա հիշեցրել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, երբ ասել էր՝ ԱԺ դահլիճից դուրս կշպրտի։ Քոչարյանի խոսքով՝ «երբ իրեն դուրս շպրտեն էնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»։
Լևոն Քոչարյանի խոսքերին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչից հետո դահլիճում կրքերը թեժացան, պատգամավորների միջև քաշքշուկ եղավ։