ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությանը:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ: