Քաղաքական

«Ես կարող եմ ծափ տալ․ պարեք». ԱԺ-ում լեզվակռիվ սկսվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն ուղեկցվում էր դահլիճում տեղից արձագանքներով ու աղմուկով։ 

«Խնդրում եմ, պարոն Ռուբինյան, եթե մարդն ուզում է բանավիճել, շատ զզվելի է, բայց եթե Դուք դա խրախուսում եք...»,- ասաց Խաչատրյանը։

«Չենք խրախուսում, բայց Դուք էլ եք տեղից խոսում»,- պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ հորդորելով դահլիճում նստած պատգամավորներին չընդհատել Խաչատրյանի ելույթը։ 

Պատգամավորները տեղից շարունակեցին արձագանքել։

«Ես կարող եմ ծափ տալ, պարեք, շատ կհարստանա», «Ծափ տուր, տենամ հլը», «Տեսա՞ր»,- ԱԺ-ի ամբիոնից պատասխանում էր Արթուր Խաչատրյանը տեղից խոսողին։ 

«Հարգելի գործընկերներ, բոլորդ հանգստացեք։ Պարոն Խաչատրյան, պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ՝ լռեք»,- նշեց Ռուբինյանը՝ հավանաբար նկատի ունենալով ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։