Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը Քոչարյանների համար ծառայում է որպես պոլի շոր». Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստան» խմբակցությունը ծառայում է որպես պոլի շոր Լևոն Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի համար». հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպին։

Նա հիշեցրել է, որ հայ ժողովուրդը հիշում է՝ 2000-ականներին ինչպես թույլ չէին տալիս ՀՀ ներկրել բջջային հեռախոսներ, որովհետև դրանք Սեդրակ Քոչարյանի մենաշնորհն էր. «Բոլորը շատ լավ հիշում են, որ Տոյոտայի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Տոյոտա քշել, դժբախտաբար, մինչև հիմա էլ քշում են։ Բարեբախտաբար, էնքան էլ վատ ավտոներ չեն, բայց էն ժամանակ պարտադրանքով էր»,- ասել է նա։

Նա անդրադարձել է նաև իրենց հասցեին «թուրք» բառը որպես վիրավորանք օգտագործողներին. «Ով մեզ՝ ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու կասի «թուրք»՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։