ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին։ Արշակյանի ելույթի ընթացքում Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց՝ «դու ով ես», ապա՝ խորհրդարանի դահլիճում կրքերը թեժացան։
«Պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչիր։ «Այ տղան» էլ ես դու, չափերդ ճանաչիր։ Արա, Լևոն, նստիր տեղդ ու լսիր՝ ինչ եմ ասում։ Դուրս արի ստեղից, էս ի՞նչ ձև ա, ի՞նչ լկտիություն ա»,- ասաց Արշակյանը։
Նա հիշեցրեց, որ Քոչարյանի ելույթի ժամանակ ինքը տեղից որևէ բան չէր ասել. «Տեղդ նստիր ու մի խոսիր, ես քո խոսելու ժամանակ բա՞ն էի ասում, հիմա կհանեմ, դուրս կշպրտեմ դահլիճից․ հանգիստ նստիր տեղդ, մատդ էլ իջացրու»:
Դահլիճում իրարանցում ու քաշքշուկ սկսվեց, պատգամավորները վեր կացան տեղերից և սկսեցին վիճել։