Քաղաքական

Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրածը դատապարտվեց ազատազրկման

Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրածը դատապարտվեց ազատազրկման

ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց 3.5 տարի ազատազրկման. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։ 

«Նա դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով անձի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքը, անազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված պատժին, և մեղադրյալը փաստացի կազատազրկվի 1 տարի 11 ամիս 23 օրով»,- նշեցին դատախազությունից։

Դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական