Քաղաքական

Պապիկյանն ու Գերմանիայի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Բարձր ենք գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,– տեղեկացրել է Պապիկյանը՝ սոցցանցի իր էջում: