Քաղաքական

«Դուք «Ժիգուլի» եք․ ո՛չ կրթվելը, ո՛չ նորաձևությունը ձեզ չի սպառնում». Կոնջորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե Հայաստանում լիներ բռնապետություն, Դուք պարզապես պապանձված կլինեիք. այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով Արմենուհի Կյուրեղյանին։ 

«Որ ծաղրում ու խաչակրաց արշավանք եք իրականացնում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել, որ ո՛չ կրթվելը, ո՛չ նորաձևությունը ձեզ չի սպառնում․ հանգիստ եղեք։ Դուք «Ժիգուլի» եք և մնալու եք «Ժիգուլի»»,- ասաց Կոնջորյանը։ 

Նրա ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքներ հնչեցրին, աղմուկ առաջացավ։ Ընդդիմադիրները պահանջեցին  չվիրավորել։ 

Կոնջորյանը բացատրեց՝ ոչ թե վիրավորում է Կյուրեղյանին, այլ նրանց մտածողությունն է ներկայացնում։