«Այս իշխանությունները մեզ վրա անհասցե, դատարկ մեղադրանքների տարափ են տեղում». հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս ֆոնն են պահում՝ բոլորը կոռումպացված են, ով նախկին է եղել, կոռումպացված է։ Մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկիններից քանի մարդ կա։ Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ-ական է, մի տեղակալը՝ նախկին ԲՀԿ-ական»,- նշեց Խաչատրյանը։
Պատգամավորը հորդորեց հետևել անմեղության կանխավարկածի գաղափարին.
«7 տարի է՝ քրեական գործերի մասին եք խոսում, թե՛ կոռուպցիոն, թե՛ քաղաքական։ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 100-րդ օրը հայտարարեց՝ «Մարտի 1»-ն ամբողջովին բացահայտված է։ Ե՞ւ։ Ո՞րն է այդ նոր բացահայտումը, ի՞նչ նոր բան եք բացահայտել»,- ասաց Խաչատրյանը։