Քաղաքական

«Բռնապետներին փնտրեք ձեր շրջապատում». Արշակյանը՝ Կյուրեղյանին

«Բռնապետներին և բռնապետիկներին փնտրեք 2000-ականներին իշխանությունը զավթած մարդկանց շրջանում, ավելի կոնկրետ՝ Ձեր շրջապատում». այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթին։ 

Կյուրեղյանը իր ելույթը սկսել էր ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանին անդրադարձով. «Մայիսի 7-ին շատերս մասնակից դարձանք Ազգային ժողովի դահլիճում անցկացվող «Նորաձև կրթված բռնապետիկը» թեմայով մաստեր կլասին»,- նշել էր ընդդիմադիր պատգամավորը։ 

Արշակյանն արձագանքել է նաև Կյուրեղյանի՝ իշխանությունների հասցեին արած մեկ այլ արտահայտության. «Ինչ վերաբերում է տգիտությանը, ապա պետք է տգետ լինել, որպեսզի ժողովրդավարությամբ, ժողովրդի կամքով ընտրված մարդուն բռնապետ անվանել․ քաղաքական տգետ, էլի, գիտելիքի պակաս պետք է ունենալ»։