ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով սահմանային կրակոցներին, տեղեկացրել է, որ Հայաստանը խնդրել է Բաքվին՝ դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել իրենց հայտարարած խախտումների մասին. «Հայաստանը հետաքննություն է կատարել բոլոր միջադեպերի վերաբերյալ և փոխանցել է Ադրբեջանին»։
Միաժամանակ, Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել տվյալներ ադրբեջանական ԶՈՒ կողմից կատարված խախտումների վերաբերյալ, «Եւ ակնկալում ենք մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ»,- ասել է նա։
Ըստ Գրիգորյանի, հայկական կողմն Ադրբեջանի մատնանշած խախտումների վերաբերյալ իրականացրած հետաքննությամբ պարզել է, որ «ընդհանուր առմամբ, նման խախտումներ չկան»։