ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ բացակայում է քաղաքական չեզոքությունը։
«Ուղղակի բացակայում է, ավելին, ակնհայտ է դառնում քաղաքական հստակ ուղղվածությունը։ Եվ այն անգործությունը, որ դրսևորում է դատախազությունը, հատկապես՝ քաղաքական նրբերանգ պարունակող գործերում, փաստում է մեկ բանի մասին՝ դուք շարունակում եք մնալ քաղաքական իշխանության ենթակա անձ, շարունակում եք սպասարկել օրվա քաղաքական իշխանության իրավունքները»,- ասել է նա։