Քաղաքական

«Հեղափոխություն անելն ամենահեշտն է, փոփոխություն անելն է դժվար». Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն ժամանակ էր մեզ թվում՝ հեղափոխություն անելն է դժվար, իրականում հեղափոխություն անելն ամենահեշտն է, փոփոխություն անելն է դժվար. այսօր Կառավարության նիստում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ այսօր հեղափոխության դե յուրե 7-ամյակն է։  

«Հեղափոխության համար կարող ես արագ կոնսոլիդանալ, իսկ փոփոխությունը հետևողական գործողությունների շարք է»,- նշեց նա։ 

«Մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց մենք մեզ փոխե՞լ ենք»,- հարց բարձրացրեց Փաշինյանը։ 

«Ամեն քաղաքացի կարող է ասել՝ դուրս եկա, իշխանություն փոխեցի, բայց բոլորը, ներառյալ՝ մենք, հարց պետք է տանք. իշխանությունը փոխեցինք, բայց ինքներս մեզ փոխեցի՞նք։ Ֆունդամենտալ հարցն այստեղ է»,- նշեց Փաշինյանը։