Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարություններին։
Փաշինյանը նշել էր, որ, ըստ մամուլի, ընդդիմադիրներն «օտարերկրյա շպիոններ են», ու, մամուլով առաջնորդվելու դեպքում, նրանց պետք է կախել հրապարակում։
«Վարչապետը խոսել է կոռուպցիայի մասին մամուլում հրապարակվող ինֆորմացիայի մասին․ ԱԽ գրասենյակը հավաքում է բոլոր նման հրապարակումները, միասնական զեկույց կազմում և տեղեկացնում վարչապետին։ Վարչապետը խոսել է սրա մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հետևում են կոռուպցիային վերաբերող բոլորին առնչվող հրապարակումներին, բայց հիմնական ուշադրությունը գործադիրում ու տեղական մարմիններում աշխատողների մասին հրապարակումներն են։
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ պադվալ» արտահայտությանը, Արմեն Գրիգորյանը պարզաբանեց.
«Ամենայն հավանականությամբ՝ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել»,- նշեց նա։