«Կոռուպցիոն սխեմայի մեջ գտնվող որևէ մեկը չի կարող լինել մեր թիմից». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ ցանկացած մեկը, ով պետության բյուջեից փող է գողանում, իր անձնական թշնամին է։
Խոսելով Նոր Նորքի վարչակազմի շենքում տեղի ունեցած միջադեպի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ դատապարտում է բռնությունն ու կոնկրետ այդ դեպքը․ «Ինչքան տեղյակ եմ, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ խնդիրը կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»։
Վարչապետը վստահեցրել է, որ Նոր Նորքի վարչական ղեկավարի հարցով նախ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իսկ երբ հարցը դառնա քաղաքական, արդեն քաղաքական գործիքներ կկիրառվեն։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ որևէ տիպի բռնություն չի կարող ընդունելի լինել իր համար, որովհետև դա ՔՊ հիմնարար գաղափարախոսության մաս է: