Քաղաքական

Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ չի հասկանում, թե «հպարտանալու ի՞նչ կա, որ մեդիայում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր ռիսկեր են արձանագրվում», փոխարենը կոռուպցիոն դեպքեր բացահայտվեն։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում դատական իշխանությունը մամուլը չէ։

«Մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել։ Ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ օտարերկրյա շպիոններ եք։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնենք ԱԱԾ-ի պադվալները։ Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք»,- ասաց վարչապետը։

Հայտարարված ընդմիջումից հետո վարչապետն ընդգծեց․ «Կոռուպցիա, կոռուպցիա, դուք Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսացեք։ Ո՞ր գյուղ մտնում եմ, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչո՞ւ են ազատության մեջ»։