Քաղաքական

«Հանրությունը պետք է տեսնի, թե ով է իրականում խոչընդոտում». Արծվիկ Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իշխանության առանձին պատգամավորներ անընդունելի են համարում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, սակայն խմբակցությունն ամբողջությամբ ջանքեր է գործադրում՝ խոչընդոտելու դրա քննարկումը: «Ոչ միայն խոչընդոտում են քննարկումը, այլև փորձում են ընդդիմությանը վերագրել իրականության հետ կապ չունեցող մեղադրանքներ», - ասել է նա՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում:

Մինասյանի խոսքով՝ իրենք խոսում են կոնկրետ պատգամավորի վարքագծի մասին. «Տպավորություն է ստեղծվում, որ մենք եկել ենք և փորձում ենք համոզել մեծամասնությանը՝ քննարկել բռնության և անհանդուրժողականության դեմ պայքարի մեխանիզմները, բայց նրանք մերժում են՝ ասելով՝ ոչ, ոչ»:

Մինասյանը նշել է, որ հանրությունը պետք է տեսնի, թե ով է, ունենալով մանդատ, իրականում խոչընդոտում հարցի քննարկման հնարավորությանը: