«Բարոյականությանը վերաբերող հարցը վերցրել, դարձրել եք քաղաքական պայքարի մանրադրամ». ԱԺ-ում արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը։
Խորհրդարանում քննարկվում է ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։
Կոնջորյանն ընդգծեց, որ Արծվիկ Մինասյանը իր ելույթում «միամիտ ասաց ճշմարտությունը». «Ասաց՝ մենք, երկու խմբակցություններով, այս նախագիծը ներկայացրինք՝ ցույց տալու, որ ՔՊ-ն չի անելու։ Այսինքն, արել են, որ ցույց տան, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծելու։ Բա սա երեսպաշտություն չէ՞»,- ասաց Կոնջորյանը։