ԱԺ-ն մերժեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ կապված էթիկայի հանձնաժողով ձևավորելու՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագիծը։ Կողմ քվեարկեց 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ իրենք դեմ են քվեարկել, որովհետև ընդդիմությունը շահագրգռված է ոչ թե էթիկայի հարցերով, այլ որ «ՔՊ-ի համար վատ լինի»։ Նրա խոսքով՝ սա «բարոյականությունը որպես կոնցեպտ տրաֆիկինգի ենթարկելու փորձ է»․
«Էթիկան և դուք իրարից նույնքան հեռու եք, որքան շարունակում են իրարից հեռու մնալ Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին»,- ասաց նա։