«Այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը». այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիում ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։
«Ունենալով 14 մանդատ՝ նաև կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը։ Ընտրական ծրագրում նշված բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որ իրականանան։ Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք քաղաքին և նրա բնակչությանը»,- նշել է նա:
Մինասյանը չգիտի՝ կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի ինչպես պետք է գալ, բայց անիմաստ դեմ քվեարկելը ճիշտ չի համարում.
«Այդքան ծանոթ չեմ, հոկտեմբերիկ էլ չեմ եղել, բայց կարծում եմ՝ հանձնաժողովի նախագահին կամ տեղակալին անիմաստ դեմ քվեարկելը ուղղակի պոպուլիզմ կլինի, որին ես դեմ եմ»,- նշել է նա։