Քաղաքական

«Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել». Փաշինյանը կատակեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Համոզված եմ՝ մեր երկրում տասնյակ հիմնարկներ կան, որտեղ տնօրենները վերջին 60 տարում այլ պետական պաշտոնյա տեսել են իրենց նշանակման օրը». այսօր Կառավարության նիստում կատակով ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը։ 

«Մենք իրենց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ նման հիմնարկներ կան։ Պրոբլեմն էն է, որ հիմա էլ ուզում ենք ԱԱԾ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում։ Էնպիսի խորը կոնսպիրացիա է, որ չենք կարողանում գտնել, իրենց բյուջետային տողերը գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա կես կատակ է, բայց ընդամենը կե՛ս կատակ։