«Շատ է խոսվում կառավարության և, ընդհանրապես, պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաև իմ հետազոտությունն այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ։ Այսինքն, կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ «դանդաղության մեջ, սակայն, պետք է լինել արագ»։ Վարչապետը պատմել է նաև գործարարներ հետ հանդիպումից դրվագներ՝ նշելով, թե կառավարության դանդաղությունից դժգոհողներին էլ նա հարցրել է, թե ընկերությունը ինչ ժամկետով է պլանավորում. «Ասաց՝ 6 ամսից 1 տարի։ Ասացի՝ էդ ա պատճառը, որ դուք ասում եք՝ դանդաղ է։ Որովհետև դուք, մենք բոլորս նույն ձև մտածող մարդիկ ենք»։
Նա խոսել է ընթացակարգերի մասին՝ նշելով, որ պետք է պլանավորել անգամ 2 տարի առաջ. «Ասում է՝ ուշանում եմ, քշի։ Բայց ասում ես՝ մի րոպե, եղբայր, սա տաքսի չէ, ավտոբուս է, որն ունի իր երթուղին, իր արագության ստանդարտը, անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսն ունի կանգառներ, ինքն ամեն կանգառում պետք է կանգնի»։