«Անձրևների քանակը Երևանում ավելանում է և ավելանալու է. դա պայմանավորված է աշխարհում կլիմայական փոփոխություններով». հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով անձրևներից հետո քաղաքում ստեղծված իրավիճակին։
«Ամեն տարի ավելի շատ անձրև է լինելու, և համապատասխան գործողություններ պետք է ձեռնարկենք»,- նշել է քաղաքապետը։
Նա նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։