Քաղաքական

Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ 

Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։