ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հղել Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։
«Մենք խորապես վշտացած ենք Բանդար-Աբբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ։