Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նախօրեին՝ խորհրդանշական «Քաղաքացու օրը», Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ նախաձեռնողի ընդլայնված նիստ՝ Աբովյան, Բյուրեղավան եւ Ակունք համայնքների կուսակցական ակտիվի մասնակցությամբ։
Նիստին ներկա էին ՔՊԿ վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՔՊԿ վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊԿ Աբովյանի ՏԿ խորհրդի անդամ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոեւը, Աբովյանի ՔՊԿ ՏԿ խորհրդի նախագահ Հովհաննես Աբրահամյանը եւ խորհրդի անդամներ, Աբովյանի ՔՊԿ ավագանու խմբակցության ղեկավար Պավել Ցուգունյանը եւ ավագանու անդամներ, Բյուրեղավանի ՔՊԿ ավագանու խմբակցության ղեկավար Վլադ Վարդեւանյանը եւ ավագանու անդամներ, բազմաթիվ կուսակցականներ։
Քննարկվեցին ներքաղաքական բնույթի, ինչպես նաեւ մարզային եւ համայնքային կարեւորության հարցեր, քննարկում ծավալվեց նաեւ մասնավորապես Աբովյանում կուսակցական գործունեությունն ակտիվացնելու եւ հանրության հետ տարվող աշխատանքներն ինտենսիվացնելու վերաբերյալ։
ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպություն»։