Հասարակություն

Նախկին նախագահներից ում հետ է Շահրամանյանը հանդիպել

Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ վերջերս հանդիպում չի ունեցել․

«Սկզբնական շրջանում հանդիպումներ ունեցել եմ քաղաքական ուժերի, գործիչների, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպելու»,– ասել է Շահրամանյանը։

Նա հերքեց տեղեկությունները, թե Քոչարյանի թիմի հետ տարածք տրամադրելու քննարկում է եղել։