Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա․ այս մասին հայտնում են Էստոնիայի կառավարությունից։
Այցի ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա Էստոնիա Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի նախագահի և Էստոնիայի ԱԳ նախարարի հետ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները կքննարկեն անվտանգության հարցեր, երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, Եվրոպական Միության և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում։