Քաղաքական

Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային

Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։ 

Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է  առողջապահական և լաբորատոր նյութերի համար ուղղել 25 մլն 904 հզ. դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերին՝ 23 մլն 8 հզ. դրամ: 

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետբյուջեում կառաջանա 49 մլն դրամի ծախս։