Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը: