Քաղաքական

«Իմպիչմենտ սկսելուն դեմ չենք». Ի․ Սաղաթելյան

Իմպիչմենտի գործընթաց սկսելուն դեմ չենք. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Ոչ միայն դեմ չենք, այլև պատրաստ ենք խոսել, քննարկել և, բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում, սկսել գործընթացը։ Բայց եթե ոմանց պետք է՝ դա շոու սարքել... Եթե լուրջ խոսակցություն լինի, կարող ենք իրական պրոցես անել»,- նշեց Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ իր մոտ տպավորություն է, թե գործընթացն ավելի անլրջացնելու փորձ է արվում։ 

Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի վարչապետի թեկնածու․

«Գիշեր-ցերեկ լուրջ նախապատրաստական աշխատանք ենք անում, բացերը, թերությունները, որ եղել են, շտկում, մեր ուժերը ամրապնդում ենք, որ երբ դուրս գանք փողոց, այս անգամ վերջնական արդյունք ունենանք»,- նշեց նա։