Ո՞ւր է հասել նոր աղբավայրի կառուցման, նոր տեխնոլոգիաներով աղբի վերամշակման ծրագիրը. Երևանի ավագանու նիստում հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։
Հարցին պատասխանեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ 3 ուղղությամբ ծրագրեր կան.
«3-րդ տարբերակն եմ ամենահավանականը համարում. երկփուլ մրցույթի տրամաբանությամբ «քաղաքապետարան-մասնավոր-միջազգային գործընկերություն» ծրագիր, որը կներառի աղբավայրի փակումը և վերամշակման կայանի կառուցումը։ Հավաքագրել ենք առաջարկների փաթեթներ, որոնց հիման վրա պատրաստել ենք 2 մրցույթ»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ իրատեսական ժամկետը 4-5 տարին է։