Քաղաքական

Վարչապետը ցավակցել է Հռոմի Պապի մահվան առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան առթիվ․

«Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հավատացյալներին՝ այս մեծ կորստի համար»,-ասված է գրառման մեջ։