Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ.
«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Ֆրանցիսկոս Պապի մահը։ Նա միավորել է բազմաթիվ հայերի սրտերը՝ հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողել 2016 թվականին Հայաստան կատարած իր այցի մասին: Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,- նշված է գրառման մեջ: