Արդարադատության և սահմանադրի՝ ժողովրդի միջև որոշակի խզում կա, և Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին։ Այս մասին այսօր Երևանում ընթացող «Արդարադատությունը՝ որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբեմն, բառիս բուն իմաստով, հասկանալի չէ։ Մենք ունենք արդարադատության լեզվի հետ կապված խնդիր, բայց խնդիրը ոչ միայն նրանում է, որ լեզուն բարդ է։ Կարծում եմ՝ երբեմն այդ լեզվի բարդացումը օգտագործվում է հետևությունների և փաստերի պատճառահետևանքային կապերը կամ դրանց բացակայությունը թաքցնելու համար»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է հասկանա՝ ինչ է տեղի ունենում և ինչու.
«Այստեղ է ճեղք առաջանում, որ մարդիկ պատճառահետևանքային կապերը չեն հասկանում. ինչից սկսեց, ինչով վերջացավ։ Երբեմն իրավաբանական հանրության ներկայացուցիչները կրակին յուղ են լցնում՝ ասելով, որ իրավաբանությունը ճշգրիտ գիտություն չէ։ Սա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Հարցնում եք՝ ինչու է ուշանում արդարադատությունը․ արդարադատությունը ոչ այնքան ուշանում է, որքան՝ տեղ չի հասնում։ Ինքն անընդհատ պրոցես է, չի հանգուցալուծվում, չկա այդ վերջին կետը»,- նշեց Փաշինյանը։