«Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու». այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
«Եթե Ձեր ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի՝ գլուխդ պատով ես տվել, գլուխ չէր մնա։ Դուք վիրավորանքների ու իրավիճակը լարելու չեմպիոն եք։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել»,- ասաց Սիմոնյանը։
Տեղից արձագանքներ հնչեցին.
«Սպառնո՞ւմ ես ինձ... էդ ո՞վ ասեց՝ հա։ Գլուխներդ պատով եք տվել բոլորդ, ով կարա իրեն թույլ տա սպառնալ»,- ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ ԱԺ-ում մթնոլորտը լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ, երբ նա ԱԺ ամբիոնի մոտ իր ելույթում հարց ուղղեց.
«Հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»։
Դահլիճից արձագանք հնչեց. «Դաշնակցական»։
Մանուկյանը հարցրեց՝ «էդ ո՞վ ասաց»։
Դահլիճից հնչեց. «Ես»։
«Գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան», ասաց Մանուկյանը։