Քաղաքական

Վարդան Ղուկասյանը ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը

Տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ Նա երդվեց և ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։

«Ստանձնելով Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,– հայտարարեց նա։

ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները ներկա չէին երդմնակալության արարողությանը: