«Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով։
«Այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին՝ Կառավարությունը և մասնավոր հատվածը սպասարկում ՀՀ պետական շահը այն ըմբռնմամբ, որ ՀՀ պետական պետական շահը տնտեսական զարգացումն է: Ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում. ինձ համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն էին, որ կան և այլևս չկան, և որ խնդիրներն են, որ եղել են և շարունակում են լինել, լուծմանը մո՞տ ենք, թե՞ ոչ և այդպես շարունակ»,-բացման խոսքում նշել է վարչապետը։