ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից հայտնում են, որ Սյունիք կատարած այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպանը Գորիսում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության (EUMA ) հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։
«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը եւ վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում», – ասաց դեսպան Ջոն Գալագերը։