Քաղաքական

«109 տղային հասնում է 100 աղջիկ». Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք պետք է վերադառնանք մեր նախկին կարգավորմանը, երբ արհեստական վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով  հնարավոր չէր լինի որոշել, թե ինչ սեռի երեխա է ծնվելու. հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նրա խոսքով, արդեն գործընկերների հետ ունեն նման նախաձեռնություն, որը շուտով կդրվի շրջանառության մեջ։ 

«Այս պահի դրությամբ՝ 109 տղային հասնում է 100 աղջիկ։ Այսինքն՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասով ունենք խնդիր»,- նշեց Թորոսյանը։