2024թ. ամենամեծ ձեռբերումը եղել է սահմանազատման գործընթացը. հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովիկնար Վարդանյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրի կատարողականին։ Նրա խոսքով՝ դա շատ կարևոր է.
«Այն իմ պետության, իմ իրական Հայաստանի մասին է․ ես վերջապես ունեմ սահման, որը ճանաչում եմ իմ հարևան պետության հետ, և այն ընդգծում է տեղանքն ու սեփականությունը, որի վրա ես ապրում եմ, և որի մասին պետք է հոգ տանեմ»։
Նա նշել է, թե ՀՀ քաղաքացին վերջապես մտածում է խաղաղության մասին և հասկանում, որ իրավունք ունի ապրել խաղաղ, բարեկեցիկ։