Քաղաքական

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ն Վահե Գրիգորյանին ընտրել է ՄԻԵԴ-ի դատավոր։ Նա կպաշտոնավարի 9 տարի: