ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե ընդդիմությունը չի ուզում, որ Հայաստանը լինի անկախ․
«Իրենք չեն ուզում, որ մենք ունենանք սահման՝ պետականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը»,- ասել է նա՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրսիտինե Վարդանյանի հայտարարություններին, թե երկրի սահմանը որոշվել է ՔՊ վարչությունում․
«Չէ, տիկին Վարդանյան, մենք չենք որոշել ու չենք էլ ուզում որոշել։ Պետական սահմանը որոշվել է անկախանալիս, որին դուք դեմ եք եղել ու մինչև հիմա դեմ եք»։
Նա վստահեցրել է, որ իշխանությունը սահմանազատելու է սահմանը մինչև վերջ. «Չունենա՞նք սահման։ Դուք չեք ուզում սահման ունենանք, որ հետո հեշտ լինի տարբեր պետությունների տակ պառկեցնելը»։