Քաղաքական

«Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը». Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ինքը քննադատում է ՀՅԴ 1918-20թթ. գործունեությունը, որովհետև «քաղաքականության կամ պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է»․

«Երբ մի ուժ մյուսին մեղադրում է զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, ուշադրություն դարձրեք՝ ոչ թե բանակցությունների բովանդակության, այլ ինքնին բանակցությունների համար, այդ ուժը պետք է երեսպաշտ չլինի: Եթե նույնն ինքն է արել, այդ ուժը զրկվում է մյուսներին մեղադրելու իրավունքից»։ 

Ըստ նրա՝ եթե ՔՊ-ն իշխանություն չլինի, և հաջորդ իշխանությունը բանակցություններ վարի Թուրքիայի հետ, ինքն իրեն իրավունք չի վերապահի քննադատել բանակցելու համար. «Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»։

Ռուբինյանը հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն իր վերջին Ընդհանուր ժողովից հետո կունենա նոր շրջաբերական, «որում սևով սպիտակին գրված կլինի, որ ՀՀ անկախությունը վեր է ամեն ինչից, ենթակա չէ սակարկման»։