Քաղաքական

«Տապալվել է վուլգար վեթինգը, որ փորձում էին հրամցնել աջից ու ձախից». Վլադիմիր Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է՝ նախորդ տարիներին լուրջ, հավակնոտ բարեփոխումներ են կատարել դատաիրավական ոլորտում․ 

«Այս բարեփոխումները, սովորաբար, միջին վիճակագրական ժողովրդավարական երկրում տևում են տասնյակ տարիներ, մենք դա կարողացել ենք անել մի քանի տարվա ընթացքում»,- ասել է նա։ 

Ըստ Վարդանյանի, երկրում նաև ժողովրդավարական զարգացումներ են եղել․ «Վեթինգն՝ այն ընկալմամբ, որ խոսում ենք, չի տապալվել, տապալվել է այն վուլգար վեթինգը, որ փորձում էին հրամցնել աջից ու ձախից, որի արդյունքում ունենալու էինք իրավիճակ, որ դատաիրավական համակարգն ամբողջությամբ կխարխլվեր, և արդյունքում մարդու իրավունքների խախտումներն էապես կաճեին»,- ասել է նա։