Քաղաքական

«7 մլրդ-ով կարելի էր 3 ատոմակայան կառուցել». Աննա Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է կառավարության ծրագրի կատարողականին՝ նշելով, որ եթե բյուջեն 7 տարվա ընթացքում 4.3 մլդ դոլարի հավելյալ գումար է մտել, հարց է առաջանում՝ ինչու՞ ենք վերցրել 7 մլրդ դոլար պետական պարտք․

«Ի՞նչ է ստեղծվել Հայաստանում՝ կապիտալ առումով, որ մեր սերունդներին ինչ-որ բան տալու էր։ 7 մլրդ դոլարով կարելի էր 3 հատ ատոմակայան կառուցել, ՀՀ-Իրան երկաթգիծ կառուցել, գազամուղ կառուցել։ Ի՞նչ եք արել այդ գումարը»,- ասել է նա։