ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կառավարության գործունեությանը կարելի է «ակնհայտ անբավարար» նշանակել։ Նա նշել է, թե կարմիր գծով անցնում է խաղաղության օրակարգ ունենալու թեզը, «բայց այս տարիներին պատերազմներ են եղել»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություներին, թե պատերազմ չի լինելու, նա նշեց.
«Տված խոստումների և մեր այսօրվա իրականության հակասականությունն այլ բան է ենթադրում։ Ոչ ոք չի ուզում պատերազմ, բոլորը ձգտում են խաղաղության։ Բայց այն անգրագետ թեզը, որ այսօրվա իշխանությունը տանում է, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, անընդունելի է»։