Քաղաքական

«Մոռացեք ՀՀ-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Ադրբեջանում գործող ուժերին կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որ ուղղակի կամ անուղղակի հակասում են խաղաղության տրամաբանությանը։

«ՀՀ կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են կամ կասկածի տակ դնում այս տրամաբանությունը։ Ադրբեջանի կառավարությանը ևս կոչ եմ անում չանել գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են կամ կասկածի տակ դնում այս տրամաբանությունը»,- ասել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցրել են, ու դրա ստորագրման համար չկա որևէ խոչընդոտ։ «Մոռացեք ՀՀ-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին»,- ասել է նա՝ հավելելով,- «Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին, և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել Խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ՀՀ-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»։