ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում այս պահին չկա. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Զոհրաբ Մնացականյանի՝ դպրոցի տնօրեն նշանակվելու տեղեկությունը։
«Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա պաշտոնակատար՝ Տաթևիկ Պետրոսյանը»,- նշեց Բադալյանը։
Նա չմեկնաբանեց՝ արդյո՞ք ԱԳ նախկին նախարար Զոհրաբն Մնացականյանն է նշանակվելու դպրոցի տնօրեն, և կա՞ն այդ հարցով քննարկումներ։